Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք երեկ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր հանրային քննարկում, որը հետագայում վերածվեց ինքնաբուխ երթի: Քաղաքում երթը նպատակ ուներ իրազեկել հանրության իրավիճակի մասին, քանզի լրատվականների մեծ մասը, հեռուստաընկերությունները տալիս են ոչ օբյեկտիվ տեղեկատվություն, ինչպես նաև կիսել ոստիկանական ուժերը: Նախաձեռնության երեկվա քայլերը համաձայնեցված են եղել Կարո Եղնուկյանի և Վարուժան Ավետիսյանի հետ:Երեկ գիշերը հեռախոսազրույց ենք ունեցել Կարո Եղնուկյանի հետ, ով խնդրեց փոխանցել Վարուժան Ավետիսյանի առաջարկը՝ հավաքվել Էրեբունի Խորենացի փողոցում: Ուստի մենք ժամը 19:00-ի Ազատության հրապարակում հավաքվելու փոխարեն օրվա ընթացքում հավաքվում ենք Խորենացի փողոցում՝ թիկունքից զսպելով ոստիկանությանը:

Արտուշ Չիբուխչյանի ֆեյսբուքյան էջից: