Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել համաշխարհային հակադոպինգային գործակալության հաշվետվության վերաբեյալ։ Մեջբերում ենք նրա հայտարարությունից որոշ հատվածներ։
«Մենք այժմ հետևում ենք, թե ինչ վտանգավոր կերպով է քաղաքականությունը միջամտում սպորտին։ Այո, միջամտության ձևերը փոփոխվել են, բայց հիմքը նույնն է. Սպորտը դարձնել աշխարհաքաղաքական ճնշման գործիք՝ ստեղծելով երկրների և ազգերի մասին բացասական կերպարներ։ Օլիմպիական խաղերը, որոնք մարդկության համար վիթխարի միավորող դեր են կատարում, կարող են լինել պառակտման եզրին։
Ռուսական սպորտսմենների հասցեին ուղղված մեղադրանքները հիմնված են միայն մեկ մարդու ցուցմունքների վրա, ով սկանդալային մարդու համբավ ունի։
Գ. Ռոդչենկովի հարազատներից մեկը, նախկինում աշխատելով իր տնօրինության տակ, Ռուսատանում արդեն դատապարտվել էր անաբոլիկ ստերոիդների անօրինական շրջանառության մեջ։ Հարց է առաջանում։ Կարո՞ղ են ծանրակշիռ և վստահելի լինել եզրահանգումները՝ հիմնված բացառապես նման մարդկանց ցուցմունքներից։
Մեր դիրքորոշումը միշտ եղել է մեկը. սպորտում դոպինգը տեղ չունի, այն վնասում է մարզիկների առողջությունը։
Միմյանց նկատմամբ հարգանք, համերաշխություն, արդարություն, ընկերության և համագործակցության ոգի. այս հատկանիշներն են կարևորում Օլիմպիական խաղերը։ Միայն այսպես կարող ենք պահպանել Օլիմպիական ընտանիքի միասնությունը՝ նպաստելով համաշխարհային սպորտի զարգացմանը հանուն ազգերի և մշակույթների մոտեցման։ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել այսպիսի ազնիվ նպատակների համար»։