«Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հունիսի 24-ին 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել, որի հետևանքով նա մահացել է։ Ա. Հանիսյանը սահմանամերձ Վերին Կարմիրադբյուր գյուղում բնակվում էր մոր և խորթ հոր հետ։ Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Ա. Հանիսյանին հրավիրել էր Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել էին Վերին Կարմիրաղբյուրի «ճակատի աղբյուր» տեղանք, որտեղ տեղի էր ունեցել դեպքը։ Ա. Խոջոյանի վկայությայմբ՝ Աստղիկի հետ վիճաբանության ընթացքում վերջինս իրեն մայր է հայհոյել, ինչի պատճառով էլ նա դանակի մեկ տասնյակից ավել հարվածներ է հասցրել անչափահաս աղջկան։ Ա. Խոջոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1 –ին մասով («Սպանությունը»)։ Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում գերության մեջ։ Նրա նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը։ Վերջին ժամանակաշրջանում Ա. Խոջոյանը Սևանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել։ Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նա բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Արդյոք այնտեղ նրա ախտորոշումը ճի՞շտ է կատարվել, և նրա բուժումը բավարա՞ր է եղել։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ նրա նկատմամբ դատահոգեբուժական վտրձաքննություն է նշանակվել։ Փորձաքննությունը ստացիոնար է, Ա. Խոջոյանը տեղափոխվել է Երևանի «Նորք» հոգեբուժական կենտրոն»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: