ՊԱՎԼԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ մասին ուզում եմ ներկայացնեմ իմ հիշողությունները: 1998-2000թթ.-ին ծառայել եմ Արմավիրի զորամասում, մենք ծառայության մեջ էինք, երբ նրան տեղափոխեցին մեր զորամաս որպես հրամանատարի տեղակալ, սկզբնական շրջանում նրան համազգեստ դեռ չէին հատկացրել և նա աշխատանքի էր գալիս քաղաքացիական հագուստով: Մոտ 2 շաբաթ, միգուցե նաև ավելի, նա ամեն օր գալիս էր աշխատանքի նույն հնամաշ հագուստով և կոշիկներով, նա նաև մեքենա չուներ, իսկ զորամասը քաղաքից մի քանի կիլոմետր հեռու էր: Երբ գիշերը զորամասում ինքն էր հերթապահում, որևէ հերթապահ չէր համարձակվում գիշերը քնել, ամբողջ գիշեր հսկում էր զորամասը, ամեն ինչին հետևում էր: Նրա մասին զինվորների մեջ լեգենդներ էին շրջում, թե ինչպես է կռվել հակառակորդի դեմ: Մի օր ոտքը թեթև ինչ-որ բանի էր խփել, ցավից սկսեց գալարվել, հետո ասեցին, որ ամբողջ մարմինը բեկորների մեջ է: ԱՅՍՊԻՍԻՆՆԵՐՆ են մեր սահմանները պահողները, այլ ոչ թե ազգային ժողովում «հերսոտող» ու «Բաքվում չայ խմող» այսպես կոչված «գեներալները»:

Ռոբերտ Ռևազյանի ֆեյսբուքյան էջից: