Կարոտ եմ ԱԺ-ի, նախագահի կողմից ինչ-որ արձագանքների։ Մենք առաջին պետությունը չենք, որ էս վիճակում է։ Ոստիկանների հանդեպ մեր պահանջները պետք է լինեն միասնական, քանի որ արդեն կա զոհ, կա էությամբ ծանր գործողություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա մանրամասնեց. «Հարցը իրավական ճանապարհով լուծել՝ հույս ունենալով, որ արդար ու բաց դատ կլինի։ ՀՀ-ի համար այս միջոցներն արդյունավետ չեն։ Եվ իհարկե կողմ եմ, որ բանակցություններին մասնակցեն կանայք, բայց հարց է, զինված խմբի անդամները կբանակցե՞ն մեզ հետ»։

Ասուլիսին ներկա էր նաև Արտավազդ Բայաթյանը, ով վերջին դեպքերի վերաբրյալ անեկդոտ պատմեց. 

«Հայր ու տղա զբոսնում են Երևանի փողոցներով, տղան հարց է տալիս.

-Հայրի՛կ, կարո՞ղ ենք այսպիսի տուն ունենալ։

-Այո՛, տղա՛ս, շատ աշխատելով։

-Իսկ այն բլրի վրայի շքեղ տու՞նը։

-Այո՛, հայրենիքդ վաճառելով»: