Համացանցում հայտնվել է թարմ անեկդոտ Վլադիմիր Պուտինի մասին, որը հրապարակել է Սլավա Ռաբինովիչը։
«Դպրոցում դասի ժամին երեխաների առաջ ելույթ է ունենում Պուտինը, որի ընթացքում երեխաները ձանձրանում էին և նա որոշեց մենախոսությունը վերածել երկխոսության։
-Ինչ որ մեկը հարցե՞ր ունի։
Այստեղ ոտքի է կանգնում Պետյա Իվանովն ու ասում է.
1. Ո՞վ է սպանել Լիտվինենկոյին։
2. Ինչու՞ են մեր երկրում մարդիկ այդքան աղքատ։
3. Ինչու՞ են մեր երկրում անընդհատ ոտնահարվում մարդու իրավունքները։
Պուտինը զգում է, որ պատվում է սառը քրտինքով, բայց այստեղ հնչում է զանգըև երեխաները դուրս են գալիս դասասենյակից։ Հաջորդ դասի սկզբին Պուտինը կրկին հարցնում է։
-Ինչ որ մեկը դեռ հարցեր ու՞նի։
Վովոչկա-«Ես 5հարց ունեմ»։
1. Ո՞վ է սպանել Լիտվինենկոյին։
2. Ինչու՞ են մեր երկրում մարդիկ այդքան աղքատ։
3. Ինչու՞ են մեր երկրում անընդհատ ոտնահարվում մարդու իրավունքները։
4. Ինչու՞ զանգը հնչեց 20 րոպե շուտ։
5. Որտե՞ղ է Պետյա Իվանովը։