««Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգահան Վահան Արծրունին՝ անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա հարձակմանը, անդրադարձել է ստեղծված իրավիճակում իշխանությունների պահվածքին՝ ասելով. «Իշխանությունն ի՞նչ է առաջարկում։ Ենթադրենք՝ այս տղերքին նեյտրալիզացրին, փակեցին բանտում։ Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում։ Իշխանությունն առաջարկում է վերադառնալ հարաբերությունների այն համակարգին, որոնք տիրում են երկրում, պառլամենտի ուղիղ կեսը՝ գողական աշխարհի հետ կապված, մյուս կեսն ուղղակի մասնակից է երկրում եղած թալանին։ Այդ համակարգի՞ն վերադառնանք։ Ուրիշ ի՞նչ է առաջարկում այս իրականությունը։ Այս բոլոր հարցերն իմ ու ձեր հարցնրը չեն։ Այս բոլոր հարցերք կառավարության և իշխանության առաջ հասունացած և կրիզիսի հասած հարցեր են։ Թող իրենք էլ պատասխանեն»»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: