Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ ՊՊԾ շենքի վրա տեղի ունեցած զինված գրոհին:

«Այն, ինչ տեղի ունեցավ՝ անթույլատրելի է, կառավարությունը դատապարտում է բռնության որևէ քայլ, քանի որ այդպես հնարավոր չէ հասնել իրական փոփոխությունների: Այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է և իշխանությունը ամեն ինչ անելու է իրավիճակին լուծում տալու համար»,- նշեց նա: