Կազմակերպություն ահազանգած քաղաքացիան հայտնեց, որ ինքը գտնվում է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց, որտեղ կան բազմաթիվ ձերբակալված և բերման ենթարկված անձինք: Ահազանգած քաղաքացին նշեց, որ ոստիկանության բաժին շտապօգնության մեքենա է եկել, ապա մի որոշ ժամանակ անց, նույն մեքենան հիվանդանոց է տեղափոխել մեկ անձի, որին ոստիկանության ներսում ծեծի են ենթարկել:
Նշենք, որ Խորենացի փողոցից այսօր բերման է ենթարկվել 136 քաղաքացի: Երեկ ոստիկանները սկսել էին բերման ենթարկել մարդկանց՝ նշելով որ իրենց ակցիան անօրինական է: