Հենց Ժիրայր Սեֆիլյանի մոտ նեղվում էի ասելով, ախր ժողովուրդ չի մնացել, մեծ մասն արտագաղթել է, մի մասը կամ քաղծառայող է, կամ ոստիկան, մի մեծ մասն էլ չի զգում իրական վտանգի աստիճանը ու դրա համար էլ փողոց դուրս չի գալիս, փոքրաթիվ ակտիվով չի լինում այս համակարգի հետ հարցեր լուծել ...... Ժիրայրը միշտ հանգիստ ու վստահ ասում էր
- Չէ Վարդան ջան, էդ մենք ժողովրդի սրտի բանալին չենք գտել դեռ, մենք ենք դրանում մեղավոր, մեր ժողովուրդը որ կանգնեց, նրան հնազանդեցնել այլևս չի լինի......
Հիմա որ տեսնում եմ ժողովուրդն ինչպես է ծեծի ու բռնությունների աչքերի մեջ նայելով նորից փողոց դուրս գալիս իր Ծուռ զավակներին փրկելու համար, ամաչում եմ տեղ տեղ թերհավատությանս համար: Երանի բոլորս կարողանայինք մեր հերոսների չափ սիրել մեր երկիրը, որ պատրաստ լինեինք սեփական զավակի հետ մատաղ լինել, սերունդների ոտքերի տակ կամուրջ լինելու համար: Որ երկիրն ունի այդպիսի զավակներ? Ինչպես չսիրես այդպիսի զավակ ծնած հողն ու երկիրը?
Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: