Երեկ երեկոյան Հունաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև Աթենքի մի խումբ հայ երիտասարդներ ու քաղաքացիներ բողոքի հավաք էին կազմակերպել՝ ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի, ովքեր հայտարարում են, որ ընդվզելով երկրում համատարած դարձած ամենօրյա կամայականությունների և ապօրինությունների դեմ՝ հուլիսի 17-ին գրավել են Էրեբունու շրջանի ոստիկանության պարեկապահային բաժինը։
Հավաքը կրում էր «Ես էլ եմ ահաբեկիչ» անվանումը, քանզի մասնակիցների համոզմամբ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամները ահաբեկիչներ չեն, այլ նվիրյալ հերոսներ։
Միջոցառմանը ներկա էր նաև Հունաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հիշատակը, որից հետո կազմեցին հավաքի բանաձևն ու նամակով հանձնեցին Հայաստանի Հանրապետության դեսպանին՝ ՀՀ իշխանություններին փոխանցելու համար։
ԲԱՆԱՁԵՎ
Այսօր, ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի հերոս ազատամարտիկների, ՀՀ դեսպանության շենքի առջև «Ես էլ եմ ահաբեկիչ» կարգախոսով ինքնաբուխ բողոքի հավաք կազմակերպվեց, որի արդյունքում ընդունվեց հետևյալ բանաձևը՝
- Դադարեցնել «Սասնա ծռեր» խմբի հերոս ազատամարտիկներին և նրանց զինակիցնեին որպես «ահաբեկիչներ» ներկայացնելը,
- Ազատել վերջին օրերին, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բերման ենթարկված, ձերբակալված և առևանգված անձերին՝ դադարեցնելով քաղաքական հալածանքը նրանց նկատմամբ,
- Վերացնել ցուցարարների նկատմամբ ուժի գործածումն ու ստորացուցիչ վերաբերմունքը,
- Ազատ արձակել անհիմն պատճառներով՝ տոնածառ տնկելուց մինչև խաղալիք ատրճանակ ունենալու պատրվակով ձերբակալված բլոլոր քաղաքական բանտարկյալնրին,
- Բացառել «Սասնա ծռեր» խմբի նկատմամբ ուժի կիրառարումը և հարցերը լուծել բացառապես բանակցությունների ճանապարհով՝ անսալով հասարակական պահանջները,
- Երկրում հաստատել, օրինականություն, պատժել իշխանությունների բացահայտ հովանավորությունը վայելող քրեաօլիգարխ տարրերին,
- Պահանջում ենք ՀՀ իշխանություններից, Ադրբեջանի հետ չկնքել որևէ պաշտոնական համաձայնություն, որով կզիջվի ազատագրված ցանկացած տարածք:
21.07.2016, Աթենք
Աթենք, 21 հուլիսի 2016թ.
«Հայաստան» լրատու ցանց