Գիտնականները ստեղծել են հատուկ գիշերազգեստներ երեխաների համար, որը նրանց համար պատմում է հեքիաթներ: Այս մասին նշում է Raut-ը:

Երկարատև աշխատանքային օրից հետո ծնողները մերժում են երեխաների խնդրանքը իրենց համար կարդալ հեքիաթներ, սակայն այժմ ծնողների փոխարեն դա կարող է անել «խելացի գիշերային հագուստը»: Վերջինիս աշխատանքի համար անհրաժեշտ է միայն սմարթ հեռախոսների, պլանշետների նման հավելյալ միջոցներ, ինչը օգտագործելով` գիշերային հագուստները կարող են սկսել խոսալ:

Ընդ որում հագուստները շատ էժան գին ունեն մոտ 16 ֆունտ սթերլինգ: Կան տարբեր տեսակի և տարբեր չափսերի գիշերային հագուստներ:

Երեխաներին առաջարկվում է մոտ 47 տարբեր հեքիաթներ, որը հնարավոր է ոչ միայն լսել այլ նաև կարդալ: Այն նախատեսված է հատկապես այն երեխաների համար, որոնք սկսում են սովորել կարդալ: