Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Շիրակը» Տռնավայում 2:0 հաշվով պարտվեց տեղի «Սպարտակին» և թողեց ասպարեզը: Խաղից հետո «Սպարտակի» ֆուտբոլիստ Իվան Շրանցը, որը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը, ասել է հետևյալը:
- Հաղթեցինք 2-0 հաշվով, կարողացանք հասնել մեր ուզած արդյունքին: Պետք է նշել, որ մրցակիցը թույլ չէր, առաջին խաղում մեզ շատ տհաճություններ պատճառեց: Խփած գոլերից հետո մենք ավելի հանգիստ գործեցինք ու արժանի հաղթանակի հասանք: Երկրորդ կեսում կարողացանք փոխել հանդիպման ընթացքը: Առաջին կեսում քիչ հնարավորություններ ունեինք, բայց խփած գոլից հետո ամեն ինչ փոխվեց,- նշել է Շրանցը։