Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակն ընկերական խաղում (4:1):

«Շատ գոհ եմ այս խաղի արդյունքից: Սակայն պետք է հասկանալ, որ սա ընդամենը նախամրցաշրջանային հանդիպում է, առջևում դեռ երկար ճանապարհ կա, դեռ շատ բան ունենք անելու:

Հուլիսի 21-ին ենք ժամանել Շանհայ: Հույս ունեմ, որ կշարունակենք լավ հանդես գալ»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Sports Mole»-ը: