Սասնա Ծռեր խմբավորումը, ովքեր դեռ շարունակում են գրաված պահել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, արդեն բաց են թողել երկու պատանդների, ովքեր շարքային ոստիկաններ են: Այս մասին հայտնել է Վիտալի Բալասանյանը, ով արդեն տևական ժամանակ է բանակցություններ է վարում Սասնա Ծռեր խմբավորման անդամների հետ:

Մյուս երկու պատանդները բաց կթողնվեն արդեն մամուլի կենտրոն ստեղծելուց հետո:

«Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետևյալ սկզբունքով. մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը»,- ասել է Վարուժան Ավետիսյանը: