«Իրատես» թերթը գրում է. «Հետաքրքիր իրադրություն է առաջացել Սերժ Սարգսյանի` Ռիո դե Ժանեյրո մեկնելու, օլիմպիական խաղերին մասնակցելու առումով: Հիշենք, որ Գագիկ Ծառուկյանը հատուկ այդ առիթով ինքնաթիռ է վարձել, որ ինքն ու Սերժ Սարգսյանն օգոստոսի 5-ին մեկնեն Ռիո` խաղերի բացմանը մասնակցելու, մի քանի օր հետո էլ նույն ինքնաթիռով վերադառնան:
Խնդիրն այս դեպքում եւս քաղաքական է. Սերժ Սարգսյանը Ռիո էր մեկնում` ապրիլյան պատերազմից հետո ցուցանելու, որ Հայաստանում ամեն բան նորմալ է, հանդիպելու որոշ միջազգային լիդերների հետ, խոսել-բանակցելու մի շարք հարցերի շուրջ:
Հիմա, երբ իրադրությունը Հայաստանում չափազանց լարված է, շատերը կարծում են` դժվար թե գնա, իսկ գործից հասկացողները պնդում են, որ մինչ այդ Խորենացու փողոցում առկա վիճակը կհանգուցալուծվի, ու ճիշտը գնալն է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: