«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո Չուգասզյանն անհետացել է: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից մեր թղթակցի հարցին ի պատասխան ասացին, որ Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար հարուցված քրգործի շրջանակներում։ Այդ օրերին Չուգասզյանը Սէֆիլյանի ու մի քանիսի հետ կալանավորվել էր, բայց մի քանի օր անց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, և նրանք ազատ արձակվեցին։
Ըստ ՔԿ-ի, Չուգասզյանին ծանուցագրեր են ուղարկվել, սակայն նա չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ավելին, փոխել է բնակության վայրը առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: