Վրաստանի կառավարությունը դիմել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն՝ Աֆղանստանում զոհված 3 վրացի զինվորների զոհվելու կապակցությամբ մայիսի 16-ին երկրում սուգ հայտարարելու  առաջարկով:

Վրացի զինվորները, ովքեր իրենց ծառայությունը Աֆղանստանում անցկացնում են Անվտանգությանն օժանդակող միջազգային ուժերի ((ISAF) կազմում, զոհվել են անցյալ երկուշաբթի՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով:
 
«newsgeorgia.ru» կայքը տեղեկացնում է, որ դրա հետ միասի, վրացական զինուժի ներկայացուցիչների կազմում Աֆղանստանում իրենց ծառայությունն անցկացնող զինվորներից վիրավորվել են ևս 27-ը: Վիրավորների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է բավարար:
 
Նախագահ Սահակաշվիլուն հասցեագրված դիմումի մեջ կառավարությունը հայտնում է, որ զոհված զինվորների աճյունները հայրենիք կտեղափոխվեն հինգշաբթի՝ մայիսի 16-ին:
Վրացական անձնակազմն Աֆղանստանում խաղապահական առաքելություն է իրականացնում 2009 թվականի օգոստոսից,-գրում է Փաստինֆո:
 
Այդ օրվանից ի վեր այնտեղ զոհվել է 22 վրաստանցի զինվոր: Ըստ Վրաստանի ՊՆ-ի հաղորդման՝ Աֆղանստանում անվտանգությանն օժանդակող միջազգային ուժերի կազմում այս պահին ծառայում է վրացական զինուժի 1,5 հազար ներկայացուցիչ: