Հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզի աղջիկը կզբաղվի հագուստի ձևավորմամբ և կթողարկի իր անձնական հավաքածուն: Այս մասին հաղորդում է The Sun Նյու-յորքյան թերթը, նշելով, որ Սուրի Քրուզի գործարքի արժեքը կազմում է 1.5 մլն ֆունտ սթեռլինգ: Ընդամենը 7 տարեկան լինելով, նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի նորաձևության աշխարհը: Առայժմ նորաձևությունը Սուրիի համար հոբբի է, որի շնորհիվ նրա նկարներն ու էսքիզները կդառնան իրականություն: 

Հավաքածուն պետք է Նյու-յորքյան հանրախանութներում դուրս գա վաճառքի այս աշնանը: 7-ամյա Սուրիի հավաքածուում տեղ կգտնեն զգեստներ, տոպեր, ջինսեր, կոշիկներ, աքսեսուարներ և շատ այլ իրեր: Եթե Suri ապրանքանիշի թողարկումը հաջողությամբ պսակվի, ապա շուտով հավաքածուն կներկայացվի նաև հյուսիսամերիկյան խանութ-սրահներում: