РИА Новости-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդալյնման հարցի շուրջ:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվորեն աշխատում են լարվածության թուլացման և հակամարտության խաղաղ կարգավորման, բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման համար Վիեննայում և Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքում նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ: Նախագահները եկել են համաձայնության շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ համաձայնության: Նախատեսվում է հակամարտության կարգավորման ուղղությամբ լայն բանակցությունների շարունակություն՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավման ճանապարհով:
Ուորլիքն ընդգծել է, որ դիվանագիտական առաջընթացն առաին հերթին անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության նվազեցման համար: