ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին անվանել է ԱՄՆ պատմության մեջ նախագահի լավագույն թեկնածու՝ անգամ ավելի լավը քան հենց ինքը՝ Օբաման և ամուսինը՝ Բիլ Քլինթոնը:
Նման հայտարարքությամբ նախագահը հանդես է կել Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ: Սեփական դիրքորոշումը Օբաման հիմնավորել է նրանով, որ Հիլարի Քլինթոնն աշխատել է որպես պետքարտուղար և արդեն իսկ մասնակցել է կարևոր որոշումների ընդունման գործընթացին:
Հենց փորձն է, ըստ նրա, դարձնում Քլինթոնին նախագահի լավագույն թեկնածու ԱՄՆ ողջ պատմության մեջ: Նա նաև ավելացրել է, որ Հիլարին երբեք չի հանձնվում և փորձում է ավելի շատ հնարավորություններ տալ յուրաքանչյուր ամերիկացու:
Իր խոսքում Օբաման նաև մի քանի անգամ անդրադարձել է Քլինթոնի մրցակցին՝ Դոնալդ Թրամպին՝ համարելով վերջինիս կարծիքը ԱՄՆ տնտեսության վերաբերյալ չափազանց հոռետեսական:
«Ամերիկան արդեն իսկ հզոր պետություն է»,- ասել է նախագահը՝ նկատի ունենալով Թրամպի նախընտրական կարգախոսը՝ «Վերադարձնենք Ամերիկային նրա հզորությունը»: