Ռուսական ռազմական Մի-8 ուղղաթիռ է կործանվել սիրիական Իդլիբ նահանգում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամլո ծառայությունից: Զոհվել 1 ուղղաթիռի ամբողջ անձնակազմը՝ 5 մարդ:
Ըստ գերատեսչությունից հայտնած տվյալների, ուղղաթիռը վերադառնալիս է եղել Խմեյմիմ ավիաբազա Հալեպ քաղաք հումանիտար օգնություն հասցնելուց հետո:
ՌԴ նախագահի մամլո խոսնակի խոսքերով ուղղաթիռի անձնակազմը զոհվել է հերոսաբար՝ փորձելով նվազագույնի հասցնել երկրի վրա զոհերի թիվը: Վերջինս խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին