«Առավոտ» թերթը գրում է. «Սարդարապատի հաշահամալիր», Հարց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը իր առջև խնդիր է դրել ազատվել «հնաբնակ» մասնագետներից, դրա համար էլ կամ 2-3 ամսով է պայմանագիր կնքում, կամ ընդհանրապես ազատում է աշխատանքից։ Նույն աշխատակիցների հավաստմամբ՝ տնօրենը աշխատանքի է տեղավորել հիմնականում իր մտերիմներին ու երկարոտն, կարճափեշ աղջիկների։

Կարեն Արիստակեսյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնել է, որ իրենից դժգոհողները կարող են դիմել դատարան։ Ինչ վերաբերում է երկարոտն ու կարճափեշ աղջիկներին, թանգարանի տնօրենն ասաց, որ աշխատանքի ընդունելիս ինքը փեշերին կամ ոտքերին չի նայել։ Նրա ձևակերպմամբ՝ այդ աշխատակիցները բարձրագույն կրթություն ունեն ու մագիստրոսական թեզեր են պաշտպանել։

Արիստակեսյանը տարակուսանք է հայտնել իրենից դժգոհողների վերաբերյալ «Իրենց խնդիրն է, թե ոնց կմեկնաբանեն, ես չեմ նայում՝ մարդը երկարո՞տն է, թե՞ կարճափեշ է: Իսկ եթե իրենք մարդու ուղեղը ոտքով ու փեշով են չափում, ուրեմն իրենց ուղեղն էլ են ժամանակին այդպես չափել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: