Այսօր ԱՄՆ-ում հուղարկավորեցին աշխարհահռչակ բռցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանին: Վերջինս բնակվում էր ԱՄՆ-ում դեռևս 1990-ական թվականներից: Ստորև ներկայացնում ենք բռնցքամրտիկի կենսագրությունը.

1957 թվականին Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում,1968թ. վաստակավոր մարզիչի կոչում: Վլադիմիր Ենգիբարյանը Եվրոպայի եռակի, Օլիմպիական խաղերի  և աշխարհի չեմպիոն էր:

Անցյալ տարի 81-ամյա մարզիկը եկել էր Հայաստան: Վերջինիս ազգականը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Վլադիմիր Ենգիբարհանը իր վերջին օրերին կարոտով է հիշել Հայաստանը և ծրագրեր է ունեցել վերադառնալ հայրենիք:  Վլադիմիր Ենգիբարյանի ազգականը մեզ է փոխանցել աշխարհահռչակ մարզիկի վերջին օրերի նկարները: