Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուշագրավն այն է, որ Բաքվում Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Պուտինին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և պաշտոնատար այլ անձինք:

Հաղորդվում է, որ Պուտինը Բաքվում նախ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Երկկողմ հանդիպումներից հետո տեղի է ունենալու եռակողմ ձևաչափով հանդիպում: Ակնկալվում է, որ հանդիպման արդյունքներով ստորագրվելու է հռչակագիր: