Օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանից երկու ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել 16.40-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


