«Սարի թաղում ցուցարարների դեմ քաղաքացիական հագուստով գրոհայիններին, մեր տեղեկություններով, ղեկավարել են «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (Թույների Մհեր) որդիները։ Նրանցից մեկը՝ Դավիթը, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։ Հենց նա է անձամբ համակարգել որոշ գործողություններ։ Իշխանությունն էլ, հավանաբար, որոշել է դրա դիմաց իր երախտագիտությունն արտահայտել՝ Մասիս քաղաքում կայանալիք ընտրություններում առաջադրելով Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։
Մի մարդու, որը ոչ մի օր Մասիս քաղաքում չի ապրել, ընդամենը 6 ամիս առաջ է գրանցվել Մասիսում՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու անհրաժեշտ տեղեկանքն ապահովելու համար։ Նա ծնվել ու մեծացել է Ռաշտավան գյուղում, հիմա էլ բնակվում է Երևանում։ Դավիթ Համբարձումյանի անունը շոշափվում է բազմաթիվ աղմկահարույց պատմություններում։ Հիմա էլ ամենազոր աները՝ Արշակը, ահուսարսափի մթնոլորտ է ստեղծել Մասիսում ու բոլորին նախազգուշացնում է, որ իր փեսան պետք է հաղթի։ Անցած խորհրդարանական ընտրություններում Մհեր Համբարձումյանը համալրում էր ՕԵԿ շարքերը, տեղ էր գտել ՕԵԿ ցուցակի 18-րդ հորիզոնականում, բայց ընտրություններից առաջ, մեկ գիշերում, քաղաքից ու հարակից համայնքներից հավաքեց իր գովազդային պաստառներն ու, ինքնաբացարկ ներկայացնելով, հեռացավ կուսակցությունից՝ ինչ-որ տարաձայնությունների արդյունքում։ Հետագայում հանգրվանեց ՀՀԿ-ում»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: