«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Սասնա ծռերի» և իշխանության միջև բանակցություններին իր միջնորդական ծառայությունն է առաջարկել նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Ասում են, որ թեև նրա անձն ընդունելի է եղել նաև այդ օրերին գործողությունների կիզակետում հայտնված բազում հասարակական-քաղաքական անձանց ու նաև «Սասնա ծռերի» համար, սակայն նրան մերժել են նախագահականից։

Առարկությունների հիմքում եղել է այն, որ նա Վարդան Օսկանյանի կուսակից ընկերն է, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, և կարիք չկա, որ իրազեկվի գաղտնի որոշումների մասին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: