Ուրեմն մի բանսարկու` Հայկազ Մակարյան անունով, որը ցույցերին երկու անգամ եկավ, հետո ասուլիս տվեց ու Սասնա Ծռերի մոտ հայտնված բժիշկներին պատանդ համարեց, ինձ զանգել և հանդիպում էր առաջարկում: Ես մերժեցի` պատճառ բերելով իր նախորդ օրվա զզվելի ասուլիսը:Սա սկսեց իրեն ավելորդություններ թույլ տալ` պանյատ, ստռելկա, ծեծելու եք ինձ և այլն:Հասկանալի էր,որ ձայնագրվում է ու ամեն ինչ արվելու է ինձ հունից հանելու համար: Անընդհատ շեշտում էր` իբր իրեն ծեծելու ենք ասուլիսի համար:Դե ես բնականաբար ծիծաղում էի, կրկնում որ ինքը իրավաբան է, իրեն իրավաբանի պես պահի:
Տասնյակ անգամ զանգելուց հետո էս խեղկատակը որոշեց sms ներով ինձ հունից հանել: Առաջարկեց հանդիպել, հանդիպեցի: Հեռախոսը ձեռքին ձայնագրում ա ինձ ու խոսացնում.
-Ես ոստիկան ընկերոջս եմ ասել մեր երեկվա խոսակցության մասին, որ ինձ արհամարհել ես, նեղացրել ու վիրավորել, հիմա արի գնանք Աշտարակի բաժին իրար հետ հաշտություն կնքենք:
Ասում եմ Հայկազ ջան դիմել ես, ուրեմն որպես զրպարտիչ ինքդ էլ կդատվես. Ոստիկան ընկերդ էլ կդատվի քո հետ հանցավոր համաձայնության գալու համար: Զգաց որ չի ստացվում դիմացս կանգնել ու ասում էր 《ես գործ տվող եմ դե խփի ինձ》. Ես կրկնում էի որ կխոսենք օրենքի շրջանակներում:
Հաջորդ օրը զանգում է ոստիկան ընկերը ու ինձ համոզում` իբր թե գնամ հաշտվենք:Կրկնում եմ նույնը ես հաշտվելու ոչինչ չունեմ, ինքը զրպարտել է , դիմել է օրենքին, օրենքով էլ կդատվի:Սա ասում է որ դատախազը իրեն մի շաբաթ է տվել` գործը գլուխ բերելու համար ու նորից խնդրում որ գնամ. Հորդորում եմ հասցես ճշտել, ծանուցագիր ուղարկել, փաստաբանիս հետ կներկայանամ:
Այնուհետև զանգում է Հայկազը ու համոզում գնալ հաշտվել:Նույն պատասխանն եմ տալիս:
Հիմա զանգել է Աշտարակի հետաքննիչ ինչ որ կապիտան նորից նույնը:Հորդորում եմ դուքով խոսել, սա ձայն ա բարձրացնում, ու ստանում արժանին:
Ուրեմն կամ սա վերևից հրաման է` գլխիս սարքելու ու ինձ հունից հանելու, կամ Աշտարակի ոստիկանների անհատական նախաձեռնությունն է. Անհրաժեշտ եմ համարում Ձեզ դիմել` պարզելու համար իրականությունը ու առանց այդ էլ լարված իրավիճակը կանգնեցնել: Սա իմ դիտարկմամբ ահաբեկման ձև է ու քաղաքական հետապնդում:
Հուսամ նամակս անպատասխան չի մնա !!!
Արմեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից: