Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է թուրք-ռուսական հարաբերությունների և դրանից բխող հետևանքների մասին: Նա ասել է, որ Թուրքիայի հաշտեցումը Ռուսաստանի հետ չպետք է դիտարկել որպես անուղղակի ուղերձ Արեւմուտքին:

«Մենք դա անում ենք մեր և տարածաշրջանի շահերից ելնելով: Մենք, ըստ էության, հայտնել ենք մեր հստակ վերաբերմունքը Արևմուտքին ուղիղ ճանապարհով », - ասել է նա:
Խոսելով եվրոպական երկրների մասին նա ասել է.

«Եվրոպական երկրներից շատերը վերջին ժամանակաշրջանում ցույց տվեցին, թե որքանով են նրանք մեզ համար իսկական բարեկամներ և գործընկերներ: Սակայն սա ևս մեզ չի խանգարի շարունակել ձևավորված գործնական կապերը: Ինչպես նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների բարելավումը չի ազդի ԵՄ երկրների հետ մեր հարաբերությունների վրա »: Չավուշօղլուն նշել է նաև , որ Թուրքիան արդեն 15 տարի է , ինչ կանգնած է քաղաքական արհեստական խոչընդոտների առջև ԵՄ մուտք գործելու համար:

«Եթե Արևմուտքը մի օր կորցնի Թուրքիան , ապա դա Թուրքիայի համար չի կարող լինել դժբախտություն, քանի որ Թուրքիան արդեն լավ հարաբերություններ է ստեղծում Ռուսաստանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և իսլամական երկրների հետ: Եթե Արևմուտքն ու Եվրոպան կորցնեն Թուրքիային, դա կլինի իրենց սխալի պատճառով»,- իր խոսքն այսպես է եզրափակել Մևլութ Չավուշօղլուն:

Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: