Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու համար ՀՀ 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծը:
«Նախագծով առաջարկվում է հատկացնել 17 մլն. 540 հազ. ՀՀ դրամ Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար»,-ասաց նախարարը:
Վարչապետը ճշտեց, թե արդյո՞ք հետագայում կրկին գումար է հատկացվելու, քանի որ նշված գումարը նախագծային աշխատանքների համար է, Նարեկ Սարգսյանն ասաց, որ շենքը վթարային է և միայն նախագծից հետո կպարզվի, թե հետագայում ինչքան գումար կպահանջվի:
Կառավարությունը հաստատեց նախագիծը: