«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի արատավոր երևույթ է նկատվում պետական համակարգում՝ սերնդափոխություն, որտեղ գլխավոր չափանիշը ոչ թե մարդու կրթությունն ու պրոֆեսիոնալիզմն են, այլ այն, թե ում ժառանգն է թեկնածուն։

Պետական ապարատում աշխատող մեր զրուցակիցը նշում է, որ այս երևույթն արդեն անհանգստացնող չափերի է հասել. «Եթե մինչ օրս նրանց հայրերի ձեռքի տակ էինք աշխատում, հիմա որդիների ժամանակն է եկել։ Բայց եթե հայրերը հիմնականում հասարակ ընտանիքներից դուրս եկած, ժամանակին չինովնիկական բոլոր աստիճաններն անցած, մութ ու ցուրտ, հազար դժվարություն տեսած և որոշակի ճարպկություն, հմտություններ ունեցողներ էին, ապա սրանց որդիները, փեսաները պալատներում փափուկ ապրած, ըստ պահանջի վայելած ոսկի երիտասարդությունն են, որը ոչ նորմալ կրթություն է ստացել, ոչ կյանքի դժվարություններն է իր մաշկի վրա զգացել, ոչ էլ փողոցում է կռվել-կոփվել։ Սրանց չինովնիկությունից երկիրն ավելի աղետալի վիճակի մեջ է հայտնվելու»։

Նրանց մի մասն սկզբում ինչ-որ միջանկյալ պաշտոնի է նշանակվում։ Ասենք՝ որևէ կառույցի փոխտնօրեն, վարչության պետ, ապա տեղափոխվում է ավելի բարձր պաշտոնի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: