«Առավոտ» թերթը գրում է.
Կամերային երաժշտության տան հարակից այգին, որը ժամանակին երևանցիների զբոսանքի և հանգստի սիրելի տեղն էր, այսօր վերածվել է լքված, թափթփված վայրի:
Մայրաքաղաքի կենտրոնի՝ նախկինում մարդաշատ այգում, մշակութային օջախի բակում հիմա մետաղի ջարդոններ են թափված, կիսաքանդ սալիկներ, մաշված ու պոկված նստարաններ: Մանկական մի քանի ճոճանակներն էլ՝ ժանգոտած ու երևի ճոճվելու համար էլ՝ վտանգավոր:
Երևանի քաղաքապետարանը որտեղ ասես չի տեղադրում նորաոճ «Երևան» գրառումով թանկարժեք նստարաններ, մինչդեռ այս այգին լրիվ անտեսված է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: