Քարվաճառով եկանք մինչև Գանձասար, ճանապարհին բավականին ակտիվ շինարարական աշխատանքներ տեսանք ինչը շատ ուրախացրեց, արդեն, իսկ ասֆալտապատ նոր ճանապարհը իր դրական արդյունքը տվել է, նոր տանիքներ տեսանք նոր տներ ճանապարհի մոտ... Հա իմիջայլոց ոչ մեկ նույնիսկ չէր էլ լսել , որ պետք է «հեռանալ» իրենց հողերից, ընդհակառակը նոր տեղափոխվողներ կային, իսկ այն փոքրիկ խանութները ճամփեզրի, որ երկար ժամանակ փակ էին, բացվել էին... Միայն մեկը ասեց խանութում, որ շորտիկներով ինչ որ կանայք, մի անգամ ասել են, բա թե չեք վախենու՞մ էստեղ տնավորվում եք, բա, որ հետ տվեցին ի՞նչ եք անելու... Մի խոսքով ինձ մոտ տպավորություն է, որ նույն խմբի ձեռքի գործն է, խուճապ ու տագնապ տարածել համացանցով և հետո էլ հնարավորության դեպքում իրենց, իսկ տարածած ստերը օրինակ բերելով այն տարածել բնակչության մեջ, իհարկե ավելի շատ հույսը դնում են բոլոր նրանց վրա ով առանց ստուգելու իսկությունը տարածում են նման լուրերը` կարևորը, որ լուրը տագնապալի, զարհուրելի կամ սենսացիոն լինի: Մի խոսքով ես տեսա լրիվ հակառակ պատկերը համենայն դեպս հյուսիսային հատվածում, հատուկ գնալու եմ նաև հարավ ու համոզվեմ, որ գործ ունեմ կոնկրետ թշնամական պրոպագանդայի տարածման հետ ու գամ բոլորին բացահայտեմ... Հերիք եղավ էս ժողովրդին խուճապի մեջ պահեք...
Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: