«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը Երևան-էջմիածին մայրուղու հարևանությամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձել է ճշտել Առաքել Մովսիսյանից։
Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց այդ լուրերը։
«Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, վատ բան եմ անո՞ւմ։ Ես չկամ, բայց ասել եմ՝ եթե դնելու եք, ուրեմն ժողովրդին պետք է ձրի մտցնեք ներս»,– պատմեց Առաքել Մովսիսյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: