«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանում ուրան վաճառելու փորձի համար ապրիլի 18-ին ձերբակալված ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, հնարավոր է շուտով ազատ արձակվի։
Երեկ այդ մասին մեզ ասաց Առաքել Մովսիսյանը, որը 10 տարուց ավելի է՝ խզել է հարաբերությունները Միհրանի հետ ու թեև չի հետաքրքրվում նրա գործով, բայց այս տեղեկությունն իրեն փոխանցել են Միհրանի որդիները։
Հիշեցնենք, որ, նրանից բացի, ձերբակալվել են ՀՀ 2 և Վրաստանի 3 քաղաքացիներ։ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հատուկ կարևոր գործերով քննիչ Սավլե Մոթիաշվիլին հայտնել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալվածները փորձել են 200 միլիոն դոլարի ուրան վաճառել։ Նրանցից մեկի տանը գործարանային տրանսպորտային կոնտեյներ էին գտել՝ Ս 238 նյութով, որը վտանգավոր է մարդու կյանքի և առողջության համար»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: