«Լավին լավը,վատին՝ իրա լավը» ծրագրի շրջանակում ուզում եմ անդրադառնալ ՀԱՕԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին: Գագիկ Ծառուկյանը հանդիսանալով օլիմպիական կոմիտեի նախագահ, արդեն մի քանի տարի հետևողական աշխատանք է տանում օլիմպիական մարզաձևերի զարգացման, մարզիկների համար պատշաճ պայմամներ ստեղծելու և նրանց խրախուսելու համար:
Ապրելով Դավթաշենում, տեսնում եմ, թե ինչպես կարճ ժամանակում վեր խոյացավ ՀԱՕԿ-ի շենքը, որն ըստ ականատեսների պատմածների մի հսկայական համալիր է, որն ունի ամեն ինչ հավուր պատշաճի մարզումներն իրականցնելու համար: Թեև մենք կատակներ ենք անում, խնդում, ուրախանում, որ պարոն Ծառուկյանը Նիվա է նվիրում, բայց եկեք փաստենք, որ չկա այսօր մի լավ մարզիկ, ով զբաղվում է օլիմպիական մարզաձևով ու հնարավորություն չունի զբաղվել իր սպորտով, զուրկ է մնում որևէ միջազգային մրցաշարից գումարի պատճառով և այլն ու դա հանդիսանում է հավելյալ խթան: Ոչ օլիմպիական մարզաձևերի մասով բազմիցս լսել եմ նման դեպքեր, որ մարզիկը չունի հովանավոր, թեև լավ մարզիկ է, որը ևս մեկ ցուցանիշ է՝ համարելու, որ Ծառուկյանը լավ է անում իրեն վստահված գործը:
Գագիկ Մամուլյանի ֆեյսբուքյան էջից: