«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2014թ. ընկերությունը հայտարարագրել է խաղողի օդամղիչ մամլիչ: Հարկային վճարումը հետաձգվել է մինչև 2016թ. հուլիսի 27-ը:
Սակայն ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը՝ պատգամավորի որդին, նշված ժամկետում հարկային վճարումները չի կատարել: Արդյունքում Մակար Պետրոսյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Իսկ օգոստոսի 15-ին որոշվել է պատգամավորի որդին տուգանել 10 հազար դրամով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: