Ադրբեջանական իշխանությունները չպետք է օգտագործեն գալիք նախագահական ընտրությունները որպես պատճառ լռեցնելու քննադատության ձայնը: Այս մասին նշել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային Amnesty International կազմակերպությունը` կապված համացանցի քրեական զրպարտության օրենքում կատարված փոփոխությունների հետ:
Մայիսի 14-ին Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է պետության զրպարտության մասին օրենքի փոփոխությունները, որի համաձայն ծանր տուգանքների և ազատազրկման են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր համացանցում կտեղադրեն զրպարտություն կամ վիրավորանք: Նոր օրենքը ներկայացնում է նոր հարձակում Ադրբեջոնում խոսքի ազատության վրա:

Համաձայն պետական APA գործակալության զրպարտության մեջ մեղադրվողները ստիպված են լինելու վճարել մոտ 500 ադրբեջանական մանաթ, որը հավասար է 637 դոլարի, կամ մոտ մեկ տարի ուղղիչ աշխատանքների կամ մինչև վեց ամիս ազատազրկման: Համացանցային վիրավորանքի համար ավելի ծանր պատիժներ են ներկայացված 1000 ադրբեջանական մանաթ, մինչև մեկ տարի ուղղիչ աշխատանքներ կամ մինչև մեկ տարվա ազատազրկում:

Այս նոր փոփոխությունները ներկայացնում են ազատությունն ավելի սահմանափակող միջոցներ, որի նպատակն է լռացնել ԶԼՄներին կապված հոկտեմբերին ընտրություններին սպասվող խաղաղ ցուցարարներին պատժողական միջոցառումների հետ:

Բացի այս օրենսդրական փոփոխությունների վերջին ամիսների ընթացքում հարձակումների են ենթարկվել ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստները հաճախ ձերբակալվում են հակակառավարական ցույցերի ժամանակ, անկախ լրագրողները նույնպես հաճախ ենթարկվում են հարձակումների կամ հեռացվում իրենց աշխատանքից: