«Հրապարակ» թերթը գրում է.
«Քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների Գյումրիի պանթեոնի շուրջ իրավիճակը սրվել է: Պետական միջամտության շրջանակներում, Գյումրիից դուրս, «Շիրակ» գերեզմանոցում տարածք էր հատկացվել՝ եղբայրական գերեզման-պանթեոն կառուցելու համար:
Բայց 5 ամիս է անցել, և անգամ գերեզմանները հարակից մայրուղուց անջատող բետոնե պատը չի կառուցվել: Հարազատները գալիս ու տեսնում էին՝ հողի թմբերի վրայով ավտոմեքենաներ էին անցել- դարձել և բարկանում էին:
Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ հրաժարվում են պաշտպանության նախարարության աջակցությունից և սեփական միջոցներով բետոնային աշխատանքները կանեն»:
Ավելի մանրամասն կարդացեք թրթի այսօրվա համարում: