«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Բարսելոնի ամենաշքեղ 2 ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»–ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ Է արձակվել։ Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Ուզում եմ Երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին և որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում Է սակայն, չի մեռնում»– նշել է նա: Armtimes.com-ի թղթակցին նա հայտնել է, որ շուտով գալու Է Հայաստան։ Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը աջակցում Է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու գործում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: