«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Պետական բյուջեից միայն 2016թ. 127,2 մլն դրամ կամ մոտ կես մլն դոլար է հատկացվում կառավարության շենքի դիմացը՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությանը 2150քմ տարածքի վարձակալման համար:

Այդ տարածքում են տեղակայված Ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումներ: Բանն այն է, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: