Vestnik Kavkaza պարբերականն անդրադարձել է ավագանու ընտրություններին, Հոդվածում նշվում է, որ Տարոն Մարգարյանը ադմինիստրատիվ ռեսուրսների, կաշառքների և վախի մթնոլորտի օգտագործմամբ հաղթանակ տարավ:
Մայիսի 12-ին Հայաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ներկայացրեց մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները: Իշխող կուսակցություն Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը ստացավ 42, Բարգավաճ Հայաստանը 17, իսկ «Բարև Հայաստան» դաշինքը 6 տեղ ավագանիում, որը բաղկացած է 65 մարդուց: Հաշվի առնելով, որ հանրապետական կուսակցության ցուցակը ղեկավարում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ուստի նա էլ կշարունակի ղեկավարել քաղաքը գալիք չորս տարվա ընթացքում:
Ընտրություններում պարտված կուսակցությունները իրենց բողոքը արտահայտեցին` նշելով, որ ընտրությունների արդյունքները կեղծված էին: Դաշնակցություն կուսակցությունը նշել է, որ անսահմանափակ օգտագործված ադմինիստրատիվ ռեսուրսները և համատարած կաշառքը կատարել են իրենց գործը:
Նման միտք էր արտահայտել նաև Հայոց Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչը ընտրությունների ժամանակ Լևոն Զուրաբյանը` նշելով լուրջ կեղծիքների մասին,իսկ «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նկարագրեց ընտրությունների բարձր հայտը, որպես ձայների գողության միջոց հօգուտ իշխող կուսակցության:
Ընտրություններից հետո ոստիկանությունը ստացել է 143 ահազանգ ընտրությունների խախտումների մասին: Transparency International կազմակերպության դիտորդները ներկայացրել են 80 բողոք Երևանի շրջանային ընտրությունների հանձնաժողովներ, որոնք ամբողջությամբ մերժվել են, քանի որ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով այդ բողոքներից միայն մեկն է ներկայացվել անհրաժեշտ կարգով: Ձայների հաշվարկը, ընդդիմադիր կուսակցությունների պահանջով, մոտ 100 ընտրատեղամսում շատ բան չփոխեց: Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչ Ստյուարտ Դիքսոնի խոսքերով պատվիրակության անդամները,որոնք դիտորդական առաքելություն են կատարել 100 ընտրատեղամասերում, ականատես են եղել ընտրողների վրա գործադրվող ճնշումների, որոնց ուղորդել են քվեարկության ժամանակ` բաժանելով կաշառք: Այս կապակցությամբ Դիքսոնը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «վերջ տալ ընտրություններում տիրող վախի և փողի մթնոլորտին»:
Այսպիսով խորհրդարանում, նախագահական և ավագանու ընտրությունները հանրապետականները վերջնականապես ամրապնդեցին իրենց մենիշխանությունը: Այս արդյունքին նրանք հասան վարչական ապարատի, ընտրողների վրա ճնշումներ գործադրելու, կաշառքի բաժանման, պայմանավորավածությունների միջոցով: Բնակչության քանակը, որոնք օրեցօր դեմ են դուրս գալիս իշխող կուսակցությանը, աճում է: Առաջին հերթին խոսքը գնում է այդպես էլ իշխանությունների կողմից չստեղծված միջին բիզնեսի մասին, որը ներևկայացնում է մանր և միջին բիզնեսը:
Օրերս Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը իր «ցինիզմով» անցավ բոլոր հնարավոր և անհնարին սահմանները` հայտարարելով, որ քանի դեռ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, ապա իշխանությունը պատկանելու է ՀՀԿ-ին: