Օգոստոսի 20-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղում՝ աղբյուրի մոտակայքում, ջրի մեջ նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նռնակը գտնվում է «Ռաֆիկ Սարիբեկյանի հիշատակի աղբյուրի» մոտակա առվի մեջ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

ՀՀ ՊՆ N զորամասի օպերատիվ խումբն առվից դուրս է բերել «Ֆ-1» տեսակի նռնակը: