Առնվազն 14 մարդ համարվում են անհետ կորած ԱՄՆ Տեխաս նահանգի հյուսիսում, որտեղ տեղի է ունեցել հզոր տորնադո: Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը:
Ավելի վաղ հայտնել էին, որ բնության աղետի զոհ է դարձել 7 մարդ և 100 մարդ ստացել են տարբեր կարգի վնասվածքներ: Իշխանությունները դեռևս հաստատել են վաց զոհի մասին լուրերը:
Ամենից շատ վնասվել է Հուդ շրջանի Գրենբերի քաղաքը, որտեղ ավերվել է մոտ 120 տուն: Շրջանային ոստիկան Ռոջեր Դիդսի խոսքերով զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ավերակների տակ դեռևս շարունակում են մնալ մարդիկ: Տարվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Շուրջ 50 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ամերիկյան ԶԼՄները` հղում կատարելով իշխանության մոտ կնգնած աղբյուրներին, նշում են, որ Տեխասում տեղի է ունեցել երեք տորնադո, որոնք առաջացել են ուժեղ քամիների պատճառով: Տորնադոից վնավել են նաև Տերենտ, Դալաս և Փարկեր շրջանները: