Վրաստանի հինգ քաղաքացիներ ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրա: Ըստ որոշ տեղեկությունների, այդ անձինք Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են օգոստոսի 20-ին:
Նրանք նախատեսում էին պայթեցնել գազատարը Սաղուրամո բնակավայրի մոտակայքում: Ձերբակալվածների մոտից առգրավվել է զենք և պայթուցիկ: