Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում ռուս-թուրքական մերձեցման շրջանակում ռուսների կողմից Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման հնարավորության մասին: Եվ ահա Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հնարավոր չէ Ռուսաստանի կողմից Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործումը, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի չի կարող օգտվել ՆԱՏՕ-ի հետ համատեղ օգտագործման բազայից:
Լևոն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից: