Այսօր՝ օգոստոսի 25-ին, տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիր մարմնի հաստատմանը ներկայացրեց ՀՀ երկու անչափահաս քաղաքացիների որդեգրման նախագծերը:

Նա մասնավորապես ասաց. «Նախագիծը վերաբերում է Ֆրանսիայի քաղաքացիների կողմից անչափահասների որդեգրմանը: Երկու դեպքում էլ անչափահասներն ունեն մի շարք հիվանդություններ, երկու դեպքում էլ Հայաստանում նրանց որդեգրելու ցանկություն հայտնողներ չեն եղել»:

Նախարարը հայտնեց, որ որդեգրման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր նորմերը պահպանվել են: Կառավարությունը հավանություն տվեց նախագծերին: