«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին երկու շաբաթների պաշտոնական լրահոսին հետևելիս կարելի է կարծել, թե Հայաստանում պետական կառավարման համակարգը լուծարվել է: Ամեն դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ոչ մի նախարար կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա չի մնացել:
Պաշտոնյաներից մնացել է միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը շաբաթը մեկ ինչ-որ մարդկանց իր մոտ է հրավիրում, նիստ անում և հեռանում: Իրականում այս երևույթը նորություն չէ: Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանն արձակուրդ է մեկնում, պետական կառավարման ողջ համակարգը, կարելի է ասել, կազմալուծվում է:
Ու տպավորություն է, որ պաշտոնական լրատվությունը մեկ նպատակ է հետապնդում` Սերժ Սարգսյանին ցույց տալ, թե պաշտոնյաներից որն ինչ արեց: Իսկ եթե «շեֆը» տեղում չէ, ապա կարելի է աննկատ «ծլկել»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս է եկել օգոստոսի 10-ին և չի վերադարձել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: