ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն, օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս
Զորավարժության ավարտից հետո օգոստոսի 28-ից 30-ը տեղի կունենա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն:![](https://yn.am/disc/27-08-16/13cf5e26bcdf3a4da2f28063ca0d6d1a.jpg)